Անելու ենք ամեն ինչ արցախահայության անվտանգ վերադարձի համար․ Սամվել Կարապետյան
Արցախը կորցրել ենք այս իշխանությունների պատճառով, հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Թույլ, անկարող իշխանության պատճառով այսօր ունենք փաստ՝ կորսված երկրորդ հայրենիք»,- ասել է Կարապետյանը։
Նա խոստացել է՝ երբ իշխանության գան, ամեն ինչ անելու են, որ արցախցիները հայրենի բնօրրան վերադառնան.
«Ձևավորելով կառավարություն՝ անելու ենք ամեն ինչ՝ արցախցիների անվտանգ վերադարձի համար Արցախ»։



