Երեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով
Երեք մարդ է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել ՌԴ Բելգորոդի մարզում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով։ Հարձակումը տեղի է ունեցել Շեբեկինսկի շրջանի Վոզնեսենովկա գյուղում, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: Ստացած վնասվածքներից երեք կանայք տեղում մահացել են։
Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է. նրանց մոտ գլխի թափանցող վերքեր են ու բազմաթիվ բեկորային վնասվածքներ:



