Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ տուժածներ չկան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ապրիլի 29-ին, ժամը 10։39-ին ահազանգ է ստացվել, որ գազ տեղափոխող կցորդով բեռնատարը Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին կողաշրջվել է. տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից` հավելելով, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Փամբակ գյուղի սկզբնամասում «Iveco» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայի բաքից առկա է վառելիքի արտահոսք։Հրշեջ-փրկարարները հերթապահել են մինչ վերամբարձ կռունկի օգնությամբ բեռնատարի ուղղումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930