Թրամփը մտադիր է շարունակել ծովային շրջափակումը մինչև Իրանը լիովին չհրաժարվի իր միջուկային ծրագրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պահպանել Իրանի ծովային շրջափակումը մինչև Թեհրանը լիովին չհրաժարվի իր միջուկային ծրագրից:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Axios-ը։ Ըստ աղբյուրի՝ Դոնալդ Թրամփը ռազմական հարվածների համեմատ ավելի արդյունավետ է համարել ծովային շրջափակման միջոցով ճնշումն Իրանի վրա։
«Նրանք չեն ուզում, որ ես շարունակեմ շրջափակումը։ Իսկ ես չեմ ուզում այն չեղարյել, որովհետև չեմ ցանկանում, որ նրանք միջուկային զենք ունենան», – հավելել է Թրամփը։



