Բաժիններ՝

ԱՄՆ-ը կասեցրել է Մոլդովային հատկացվող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ-ի իշխանությունները կասեցրել են Մոլդովայի մի շարք ներդրումային նախագծերի ֆինանսավորումը իշխանությունների կոռուպցիայի պատճառով, հայտնում է TASS-ը:

Այս մասին հայտնել է Քիշնևում ԱՄՆ դեսպան Ջեյմս Պետիտը:

Նրա խոսքով՝ նախագծերի ֆինանսավորման հետագա իրականացումը անհնար է ներկայիս պայմաններում, «երբ երկիրը թաղվել է կոռուպցիայի մեջ»: Դրա հետ միասին, դեսպանը հույս է հայտնել, որ ֆինանսավորումը կվերսկսվի:

«Մոլդովան առաջխաղացում չի արձանագրել այդ երևույթի վերացմանհարցում, հակառակը, ավելի ցած է իջել: Հուսով եմ՝ հանրապետության կառավարությունը դա հաշվի կառնի, իսկ մենք կվերսկսենք ֆինանսավորումը»,- ասել է Պետիտը:

Նա հասկացրել է, որ խոսքը Մոլոդովային ամենամեծ օգնության տրամադրման մասին է, որն իրականացվում էր «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի հետ:

Այն ներառում է ներդրումներ գյուղատնտեսությունում ու տրանսպորտի զարգացման մեջ:
Նախագծի շրջանակում ենթադրվում է ավելի քան 200 մլն դոլարի հատկացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս