Մեզ խնդրեցին չհшրձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա․ ես ասացի՝ ոչ․ Զելենսկի

Մեզ խնդրեցին չհարձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա, և ես ասացի՝ ոչ. ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք մեր գործընկերներից հաղորդագրություններ ստացանք, որ Մերձավոր Արևելքում առկա մարտահրավերների պատճառով մենք կարող ենք չհարձակվել Ռուսաստանի որոշակի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Եվ, իհարկե, ես ասացի՝ ոչ, մենք կհարձակվենք։

Եկեք կնքենք «էներգետիկ զինադադար», բայց ոչ ոք մեզ նման բան չի առաջարկել։ Մենք բաց ենք դրան, բայց եթե Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, մենք ամեն դեպքում կպատասխանենք»,-Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930