Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինայի հետ ընթացող ռազմագործողություններում հրադադար հայտարարելու վերաբերյալ։

Ուշակովը նշել է, որ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ տոնը նշանավորում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ համատեղ հաղթանակը։Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ և ՌԴ առաջնորդները քննարկել են ռուս-ուկրաինական և ԱՄՆ-Իրան հակամարտություններին վերաբերող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930