Բժիշկը գնահատել է քնելուց առաջ մեկ գավաթ գինի խմելու սովորության օգտակարությունը
Նյարդաբան Յուլիա Պրոկոֆևան պատմել է, թե արդյոք երեկոյան մեկ գավաթ գինին կարող է բարելավել քունը։ Նա այս սովորության օգուտների մասին խոսել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Պրոկոֆևայի խոսքով՝ մեկ գավաթ գինին իսկապես կարող է օգնել արագ քուն մտնելու, սակայն դրա որակը զգալիորեն կնվազի, ինչի հետևանքով առավոտյան թուլություն կզգաք:
«Ալկոհոլը ճնշում է արագ քնի շրջանը, որը կարևոր է հույզերի կարգավորման և հիշողության համար: Այն նաև խաթարում է քունը գիշերվա երկրորդ կեսին, երբ օրգանիմզը մարսում է ալկոհոլը, ինչը հանգեցնում է ջրազրկման և կոկորդի մկանների թուլացման, ուժեղացնում է խռմփոցը և քնի ապնոէն»,- բացատրել է նա:



