
Նախիջևանում անցկացվում են Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարաշտաբային զորավարժություններ

Այսօր Նախիջևանում սկսվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ Ադրբեջանի ԶՈՒ այն զորամասերի մասնակցությամբ, որոնք տեղակայված են այդ շրջանում: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Զորավարժությունների ընթացքում ստուգվելու է շտաբների կողմից Ադրբեջանի ԶՈՒ բոլոր տեսակների ռազմական գործողությունների ղեկավարման հմտությունները:
Ծրագրվում է իրականացնել զորքերի կառավարման ստուգում բարդ օպերատիվ պայմաններում, տարբեր մակարդակների շտաբների կոորդինացիա, մարտական պատրաստակամության ստուգում և այլն:
Զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 8-ին: