Պարզվել է Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում երեկ տեղի ունեցած պայթյունի հեղինակի ինքնությունը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016 թվականին պլանավորում են ակտիվացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությունը: Այս մասին APA-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Բաքվի մետրոյի «Ահմեդլի» կայարանում միջին տարիքի մի տղամարդ է իրեն գցել մոտեցող գնացքի տակ, հայտնում է Bizimyol.info-ն:
Թուրքիայում 3 ռուս է ձերբակալվել ԴԱԻՇ-ին առնչություն ունենալու մեղադրանքով: Ռուսների ձերբակալության մասին լուրը RIA Novosti-ի հետ զրույցում հաստատել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսությունը:
ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է 12-ամյա աղջկա: Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Գարիսբերգ արվարձանում, սկսվել է հետաքննություն:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը այսօր հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում:
Մոսկովյան օդանավակայաններում ստեղծված իրավիճակը, որի պատճառը քամին ու ձյան առատ տեղումներին էին ու որի պատճառով երեկ չեղյալ էին հայտարարվել ու հետաձգվել բազմաթիվ չվերթեր, շարունակում է լարված մնալ:
Թեհրանն ԱՄՆ-ից պահանջել է ներողություն խնդրել Իրանի տարածքային ջրերում հայտնված ամերիկյան ռազմական նավերի կողմից «խախտման» դեպքի առնչությամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինան ու Սիրիան հեռանում են Ռուսաստանի ուղեծրից, չնայած այդ գործընթացը խափանելու Մոսկվայի փորձերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրանի ներքոին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի հետ հանդիպմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մատնանշել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել ի պաշտպանություն փախստականների՝ մեկնաբանելով հակաիսլամական շարժումների զանգվածային ելույթները, որոնք հաճախակիացել են Քյոլնում ու Գերմանիայի մյուս քաղաքներում կանանց վրա հարձակումներից հետո:
Ադրբեջանական SOCAR ընկերության ներկայացուցիչը վաղը հանդիպում կունենա Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ, վրացի լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Վոլսկին:
«Պարզվել է, որ մասնատված մարմնամասերը պատկանում են մահապարտ-ահաբեկչի…
«Զինված զինյալները գնդակահարել են Սաիֆ Տալյալին ու նրան օպերատորին Բաակուբա քաղաքի հարևանությամբ»
Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել ալկոհոլը կանխիկ գումարով չվաճառելու մասին հրամանը: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, հայտարարել է Ադրբեջանի հարկերի նախարարի տեղակալ Սահիբ Ալեքպերովը:
Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ուսումնական կործանիչը աղետի է ենթարկվել երկրի հարավարևելյան Չախբեխար քաղաքում: Աղետի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող 2 օդաչուները:
Ադրբեջանի Լենքորանի շրջանում բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել՝ այդկերպ իրենց դժգոհությունը հայտնելով սննդամթերքի ու ապրանքների գների բարձրացման դեմ, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը: Բնակիչները բողոքել են սոցիալ-տնտեսական վիճակից:
ՕՊԵԿ-ի նախագահ, Նիգերիայի նավթի նախարար Էմանուել Իբե Կաչիկվուն հայտարարել է, որ կապված նավթի գների անկման հետ՝ կազմակերպությունը դիտարկում է մարտի սկզբին արտակարգ գագաթաժողով հրավիրելու փաստը, հայտնում է BBC-ն:
2016 թվականին Ադրբեջանի արտգործնախարարությունը կշարունակի ճկուն ու պրագմատիկ արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև դիվանագիտական գործունեությունը՝ ապահովելու Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը ու ազգային շահերը միջազգային ասպարեզում:
Աջ արմատականները խոշոր անկարգություններ են հրահրել Լայպցիգում հակաիսլամական Pegida շարժման մեկամյակի օրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում պայթյունը գործի է դրել Սիրիայից մահապարտ-ահաբեկիչ:
Ծայրահեղական «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներիայացուցիչ, մուլլա Բիսմիլլահը սպանվել է Աֆղանստանի արևմտյան Ֆարախ նահանգում, հայտնում են աֆղանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով տեղի իշխանությունների տվյալներին:
Նվազագույնը 10 մարդ է զոհվել Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս 15 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում են Ստամբուլի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել:
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարում մի շարք ներքին ու միջազգային չվերթեր Մոսկվայից ձյան ու ուժեղ քամու պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վրաստանի նավթի ու գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Դավիդ Տվալաբեիշվիլին պնդում է, որ մի շարք դեպքերում SOCAR ընկերությունը չի ապահովում անխափան գազամատակարարում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ստամբուլի պատմական Սուլթանահմեդ շրջանում պայթյուն է որոտացել: Սուլթանահմեդ հրապարակի շուրջ տեղակայված են տեսարժան վայրեր:
Ռուսաստանը պաշտոնապես հերքել է Բուլղարիայի հետ բանակցությունների վերսկսումն ավելի վաղ սառեցված «Հարավային հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ, հայտնում է Interfax-ը:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին աշխատանքից ազատել է իր խորհրդական Վլադիմիր Ռեզնիկին նրա անօրինական գործողությունների պատճառով: Այս մասին Սաակաշվիլին գրել է իր Facebook-ում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ խորհրդատվությունների անցկացման նպատակով: