Ստամբուլի կենտրոնում որոտացած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել. ԶԼՄ-ներ
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 10.00-ի սահմաններում: Ականատեսները պայթյունի ուժեղ ձայն են լսել:
Զոհերի թվում կա 1 զբոսաշրջիկ ու մահապարտ ահաբեկիչը, որն իրականացրել է պայթյունը, տեղեկացնում է Sky News-ը:
NTV-ի տեղեկությունների համաձայն՝ պայթյունի էպիկենտրոնը գտնվել է տրամվայի կանգառի հարևանությամբ:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով շրջվել է ոստիկանական մեքենա: Ներկայում կենտրոնական հրապարակը շրջապատված է, դեպքի վայրում գտնվում են իրավապահ մարմինների աշխատակիցներ ու բժիշկներ:
Սուլթանահմեդի հրապարակը Ստամբուլի զբոսաշրջային գլխավոր վայրերից է, որտեղ տեղակայված է հայտնի Կապույտ մզկիթը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեպքի հետևանքով տուժել են գերմանացի զբոսաշրջիկներ: