Իրավիճակը Մոսկվայի օդանավակայաններում շարունակում է լարված մնալ
Մոսկովյան օդանավակայաններում ստեղծված իրավիճակը, որի պատճառը քամին ու ձյան առատ տեղումներին էին ու որի պատճառով երեկ չեղյալ էին հայտարարվել ու հետաձգվել բազմաթիվ չվերթեր, շարունակում է լարված մնալ:
Թեև չեղյալ հայտարարված չվերթերի թիվը զգալի նվազել է, սակայն հետաձգված չվերթերի թիվը չի նվազել, հայտնում է TASS-ը:
Օդանավակայանների օնլայն չվացուցակի տվյալով՝ նախկինի պես չեղյալ են հայտարարվել տասնյակ չվերթեր, սակայն հետաձգված չվերթերից շատերն արդեն իրականացվել են:
«Դոմոդեդովոյում» մոսկովյան ժամանակով ժամը 0:30-ի դրությամբ 3 չվերթ է հետաձգվել, 9 չվերթ չեղյալ է հայտարարվել: «Շերեմետևոյում» հետաձգվել է 20 չվերթ, 38-ը չեղյալ է հայտարարվել: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 4 չվերթ, ևս 1-ը չեղյալ է հայտարարվել:
«Վնուկովոյից» ու «Շերեմետևոյից» հայտնել են, որ իրավիճակը բարդ է, սակայն չի կարելի կրիտիկական անվանել: Օդանավակայանները շարունակում են աշխատել՝ չնայած Մոսկվայի շրջանում ստեղծված եղանակային վատ պայմաններին: