
Ադրբեջանում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ գների բարձրացման

Ադրբեջանի Լենքորանի շրջանում բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել՝ այդկերպ իրենց դժգոհությունը հայտնելով սննդամթերքի ու ապրանքների գների բարձրացման դեմ, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը: Բնակիչները բողոքել են սոցիալ-տնտեսական վիճակից:
Միաժամանակ, շրջանի մի խումբ բնակիչներ փորձեր են ձեռնարկվել փակել Բաքու-Գուբա մայրուղին:
Նշվում է, որ շրջանի ղեկավար Ասիֆ Հուսեյնովը բանակցել է դժգոհ բնակիչների հետ, որոնք հավաքվել էին գործադիր իշխանության շենքի դիմաց:
Վաղը նախատեսվում է Հուսեյնովի հանդիպումը շրջանի բնակիչների հետ, որտեղ վերջիններիս պետք է տեղեկացնեն, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ուղղությամբ: