![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը գազային բանակցություններ է սկսում Վրաստանի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/socar-utochnila-usloviya-postavki-azerbajdzhanskogo-gaza-v-armeniyu.gif)
Ադրբեջանական SOCAR ընկերության ներկայացուցիչը վաղը հանդիպում կունենա Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ, վրացի լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Վոլսկին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
«Վաղը Վրաստան կժամանի SOCAR-ի ներկայացուցիչը: Կողմերը կքննարկեն դետալներ: Հիմնականում, խոսքը կգնա գների մասին, որոնց համաձայն էլ կլուծվի գազամատակարարումների դեֆիցիտի լրացման հարցը: Ինչպես հայտնի է, տվյալ փուլում այդ դեֆիցիտը լրացնում է ռուսական գազը»,- նշել է Վոլսկին:
Իր հերթին, այսօր Կախա Կալաձեն հանդիպել է վրացի փորձագետների հետ ու պատմել ռուսական «Գազպրոմի» հետ ունեցած բանակցությունների մասին:
Հանդիպման ավարտին միջազգային հարցերով փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն ասել է, որ ըստ Կալաձեի տեղեկությունների, խոսքը գազի դեֆիցիտի համալրման մասին է, ու այս փուլում Վրաստանի էներգետիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում բանակցություններ վարել հենց «Գազպրոմի» հետ: