
Հայաստանցիներին Ֆրանսիա մուտքի վիզա տրամադրելու ժամկետը կրճատվում է. «Ազատություն»

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը այսօր հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում:
«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով France-Presse լրատվական գործակալությունը, հայտնում է, թե Ֆաբիուսն ասել է, որ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տեւելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի եւ Ինդոնեզիայի քաղաքացիների համար:
Վիզա ստանալու ընթացակարգը արագացնելու հիմնական թիրախը Չինաստանի զբոսաշրջիկներն են: 2014 թվականին 1․5 միլիոն չինացի զբոսաշրջիկ է այցելել Ֆրանսիա: Լորան Ֆաբիուսն ասել է, որ Չինաստանի քաղաքացիների տուրիստական վիզայի ընթացակարգի համար մեկ օր է սահմանվում: