Բաժիններ՝

Համանախագահները 2016 թվականին պլանավորում են ակտիվացնել նախագահների միջև երկխոսությունը. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016 թվականին պլանավորում են ակտիվացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությունը: Այս մասին APA-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ միևնույն ժամանակ, համանախագահները կշարունակեն աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«Մենք կշարունակենք աշխատել արտգործնախարարների հետ բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ, նվազեցնելու համար շփման գծում ու միջազգային սահմանի երկայնքով լարվածության ռիսկը, ինչպես նաև խթանելու երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031