
Լայպցիգում աջ արմատականներն անկարգություններ են կազմակերպել

Աջ արմատականները խոշոր անկարգություններ են հրահրել Լայպցիգում հակաիսլամական Pegida շարժման մեկամյակի օրը:
Մոտ 250 խուլիգան ավերածություններ են գործել երեկ երեկոյան Կոննևից շրջանում, որը համարվում է ձախերի հենակետը:
Ծայրահեղականները կոտրել են խանութների պատուհանները, վաճառասեղանները, փորձել են բարիկադներ կառուցել, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունը իրավիճակը վերցրել է հսկողության ներքո, շրջապատել խռովարարներին ու վերցրել անկարգության մասնակիցների անձնագրային տվյալները:
Անկարգությունների ժամանակ վիրավորվել է 5 ոստիկան:
Մինչ այդ, Լայպցիգի կենտրոնում զուգահեռ անցկացվել է Pegida-ի կողմնակիցների զանգվածային ցույց, որը բռնարարքներով աչքի չի ընկել: Ակցիային մասնակցել են ցուցարարներ Դրեզդենից ու Խեմնիցից: