Բաժիններ՝

Հայտնի է դարձել Ստամբուլում պայթյուն իրականացրած ԴԱԻՇ-ի մահապարտի անունը

Պարզվել է Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում երեկ տեղի ունեցած պայթյունի հեղինակի ինքնությունը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ մահապարտը 1988թ. սեպտեմբերի 5-ին Սաուդյան Արաբիայում ծնված Սիրիայի քաղաքացի Նաբիլ Ֆադլին է: Վերջինս ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամ է: Ֆադլին Թուրքիա էր ժամանել Սիրիայից ու Ստամբուլում գրանցվել որպես փախստական:

Գրանցման ժամանակ վերցվել էին նրա մատնահետքերը, սակայն տղամարդու անունը չէր եղել ահաբեկիչների ցուցակում:

Հիշեցնենք, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 10 օտարերկրացի զբոսաշրջիկ՝ 8 գերմանացի, 1 պերուացի, 1 հարավկորեացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031