Բաժիններ՝

Սաակաշվիլին աշխատանքից հրապարակավ ազատել է իր խորհրդականին

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին աշխատանքից ազատել է իր խորհրդական Վլադիմիր Ռեզնիկին նրա անօրինական գործողությունների պատճառով: Այս մասին Սաակաշվիլին գրել է իր Facebook-ում:

Նրա խոսքով՝ ինքը հրապարակավ աշխատանքից ազատել է Ռեզնիկին ու խնդրել իրաապահներին անհապաղ նրանով զբաղվել:

«Իրավիճակում, երբ մենք խախտել ենք Օդեսայում ավանդական ուղղաձիգ կոռուպցիոն, ես կլինեմ առավել անզիջում: Այն բանից հետո, երբ մենք կրճատել ենք ադմինիստրացիայի աշխատակիցների թիվը 800-ից 400 մարդու, մենք շարունակում ենք վերակազմավորումը, ու գրեթե բոլոր հին ղեկավարությունը ամբողջությամբ կփոխարինվի, իսկ բոլոր նոր կադրերն այսուհետ կնշանակվեն թափանցիկ մրցույթով, ինչպես մենք արել ենք շրջանային ադմինիստրացիաների ղեկավարների պարագայում»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031