Բաժիններ՝

Կանայք Եվրոպայում բռնությունների էին ենթարկվում նաև մինչև ներգաղթյալների հոսքը. Մոգերինի

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել ի պաշտպանություն փախստականների՝ մեկնաբանելով հակաիսլամական շարժումների զանգվածային ելույթները, որոնք հաճախակիացել են Քյոլնում ու Գերմանիայի մյուս քաղաքներում կանանց վրա հարձակումներից հետո:

Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ում կանանց նկատմամբ բռնության դեպքերը տեղի են ունեցել նաև մինչ միգրացիոն ճգնաժամը ու կոչ է արել չդատել ներգաղթյալներին առանձին դեպքերի առնչությամբ, հայտնում է LifeNews-ը:

«Եվրոպացի կանանց նկատմամբ բռնությունները, ցավոք, եղել են նաև մինչ ներգաղթյալների զանգվածային հոսքը: Պարզապես գոյություն ունեն լավ և վատ մարդիկ՝ անկախ ազգային ու ծագման պատկանելությունից»,- ընդգծել է նա:

Միաժամանակ, Մոգերինին նշել է, որ որոշ քաղաքական գործիչներ Քյոլնի դեպքերն օգտագործում են որպես ինքնագովազդի հնարք: Նման քայլը, նրա կարծիքով, արժանի է դատապարտման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս