Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Նրանց թվում են Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը, ում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն, որոնց դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, որոնց դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031