Բաժիններ՝

Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել ալկոհոլը կանխիկ գումարով չվաճառելու մասին հրամանը

Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել ալկոհոլը կանխիկ գումարով չվաճառելու մասին հրամանը: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, հայտարարել է Ադրբեջանի հարկերի նախարարի տեղակալ Սահիբ Ալեքպերովը: Նրա խոսքով՝ չեղյալ է հայտարարվել նաև ծխախոտային արտադրատեսակների գնումը կանխիկ գումարով վաճառելու մասին արգելքը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարության նոր որոշման համաձայն՝ հունվարի 1-ից սպիրտային խմիչքները երկրում վաճառվելու էին միայն կրեդիտ քարտերի օգնությամբ:

2015թ. դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել էր ակցիզային ապրանքների վաճառքի կանոնները Ադրբեջանի տարածքում, որը տարածվում էր սպիրտային խմիչքների, ներառյալ՝ գարեջրի ու ծխախոտային արտադրատեսակների վրա: Դրանք մեծածախ կամ մանրածախ վաճառքի կետերից հնարավոր չէր լինելու գնել կանխիկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031