«Աերոֆլոտը» Մոսկվայից չեղյալ է հայտարարում ու ուշացնում չվերթերը
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարում մի շարք ներքին ու միջազգային չվերթեր Մոսկվայից ձյան ու ուժեղ քամու պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշված է ավիափոխադրողի կայքում, այսօր առավոտյան չեղյալ է հայտարարվել 14 չվերթ, մասնավորապես, Մոսկվայից Վոլգոգրադ, Կազան, Նիժնի Նովգորոդ, ինչպես նաև Ստամբուլ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն ու Փարիզ ուղղություններով:
Հետաձգվել է ևս 14 ավիաչվերթ:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի եվրոպական մասում, ներառյալ Մոսկվայում, ձյան ուժեղ տեղումներ են սպասվում, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիներով: