
Իրանն ամերիկյան 2 ռազմանավ է կալանավորել

Թեհրանն ԱՄՆ-ից պահանջել է ներողություն խնդրել Իրանի տարածքային ջրերում հայտնված ամերիկյան ռազմական նավերի կողմից «խախտման» դեպքի առնչությամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող երկու մոտորանավակները, որոնք Քուվեյթից ուղևորվում էին Բահրեյն, հայտնվել են Իրանի տարածքային ջրերում ու կալանավորվել:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մոտորանավակներից մեկը շարքից դուրս է եկել: Անձնակազմի 10 անդամների թվում կա 1 կին:
Սպիտակ տանն ու Պենտագոնում հաստատել են, որ Թեհրանը ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ նավաստիները գտնվում են անվտանգության մեջ: