
Ստամբուլի պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտ-ահաբեկիչը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում պայթյունը գործի է դրել Սիրիայից մահապարտ-ահաբեկիչ:
«Ես վճռականորեն դատապարտում եմ ահաբեկչական հարձակումը, որը իրականացրել է ծագումով սիրիացի մահապարտ-ահաբեկիչը»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնել է, որ Ստամբուլում պայթյունների հետևում կարող է կանգնած լինել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ հավանականությունը, որ պայթյունը կազմակերպել են ջիհադիստները, բավական բարձր է:
Հիշեցնենք, որ նվազագույնը 10 մարդ է զոհվել Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս 15 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնել են Ստամբուլի իշխանությունները: Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 10.00-ի սահմաններում: