Բաժիններ՝

Ստամբուլի ահաբեկչության զոհերի մեծ մասը գերմանացիներ են

Այսօր Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության 10 զոհերի մեծ մասն օտարերկրացի է, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ, նախարար Նուման Քուրթուլմուսը, հայտնում է Reuters-ը: Ինչպես հայտնում է գործակալությունը, հղում կատարելով թուրք պաշտոնյային, զոհերի մեծ մասը Գերմանիայի քաղաքացի է:

Իրավապահ մարմիններին արդեն հաջողվել է պարզել ենթադրյալ մահապարտի ինքնությունը նրա մարմնի մասերի օգնությամբ, ասել է թուրք նախարարը:

Ահաբեկիչը 1988 թվականին ծնված Սիրիայի քաղաքացի է: «Պարզվել է, որ մասնատված մարմնամասերը պատկանում են մահապարտ-ահաբեկչի: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մահապարտ ահաբեկիչը 1988 թվականին ծնված Սիրիայի քաղաքացի է: Սկսվել է հետաքննություն՝ պարզելու ահաբեկչի կապերը»,- նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը:

Նուման Քուրթուլմուսը Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 15 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է: ARD հեռուստաալիքի տվյալով՝ Գերմանիայի 6 քաղաքացի վիրավորվել է, սպանվածների թվում ևս կան գերմանացիներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածների թվում կան նաև նորվեգացի ու պերուացի: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Մինչ այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե վճռականորեն դատապարտում է ահաբեկչական հարձակումը:

Հիշեցնենք, որ նվազագույնը 10 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով, ևս 15 մարդ ստացել է վնասվածքներ: Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 10.00-ի սահմաններում:

stamb01 stamb02 stamb03 stamb04 stamb05 stamb06 stamb07 stamb08

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս