Բաժիններ՝

2016թ. առաջնային խնդիրը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը. Ադրբեջանի ԱԳՆ

2016 թվականին Ադրբեջանի արտգործնախարարությունը կշարունակի ճկուն ու պրագմատիկ արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև դիվանագիտական գործունեությունը՝ ապահովելու Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը ու ազգային շահերը միջազգային ասպարեզում:

Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մեջ, որը նվիրված է եղել 2015 թվականի արդյունքներին:
Դրանում ասվում է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն ու Հայաստանի ագրեսիայի հետևանքների վերացումը կլինեն առաջնային խնդիրներ»:

Հիմնական ջանքերը գործադրվելու են երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների բալանսավորված մոտեցմանը, էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում լայնամասշտաբ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ապահովմանը, Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031