Բաժիններ՝

Ուկրաինան ու Սիրիան հեռանում են Ռուսաստանի ազդեցության գոտուց. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինան ու Սիրիան հեռանում են Ռուսաստանի ուղեծրից, չնայած այդ գործընթացը խափանելու Մոսկվայի փորձերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Չնայած իր տնտեսության կրճատմանը, Ռուսաստանը շարունակում է իր ռեսուրսները ծախսել Ուկրաինայի ու Սիրիայի վրա, երկրների, որոնք նրանց աչքի առաջ հեռանում են ռուսական ազդեցության ուղեծրից»,- ասել է Օբաման Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում, որը վերջինն է նրա համար՝ որպես ԱՄՆ նախագահ:

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում հիմնական սպառնալիքն Ամերիկայի համար ներկայացնում է ոչ միայն «չարի կայսրությունւ», որքան չկայացած պետությունները:

Որպես օրինակներ, բացի Ռուսաստանից, նա ներկայացրել է նաև Չինաստանին, որի տնտեսական խնդիրները բացասաբար են ազդում ողջ աշխարհի տնտեսության վրա ու Մերձավոր արևելքում ստեղծված վիճակը, որտեղ, ըստ Օբամայի, սրվել են հազարամյա համակարտությունները:

Օբամայի խոսքով՝ երբ խոսքը գնում է կարևոր միջազգային հարցի մասին, ողջ աշխարհի մարդիկ առաջնորդի որոնման փորձերում նայում են ոչ թե Պեկինին կամ Մոսկվային, այլ դեպի Ամերիկա:

ԱՄՆ նախագահը համոզված է, որ վերջին տարիներին Ամերիկան դարձել է ավելի անվտանգ վայր, իսկ նրա տնտեսությունը բավական ամրապնդվել է, ինչը երկրին թույլ կտա մնալ համաշխարհային հանրության առաջատար:
Օբաման Կոնգրեսի առաջ ելույթ է ունենում ամեն տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս