
«Հարավային հոսք» նախագիծ գոյություն չունի. Կրեմլ

Ռուսաստանը պաշտոնապես հերքել է Բուլղարիայի հետ բանակցությունների վերսկսումն ավելի վաղ սառեցված «Հարավային հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ, հայտնում է Interfax-ը:
Այսպես, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի, Մոսկվան չի պատրաստվում վերսկսել բանակցությունները Սոֆիայի հետ, քանի որ նախագիծը դադարեցվել է:
«Ներկայում նման նախագիծ գոյություն չունի: Այն դադարեցվել է, հետևաբար, բանակցությունների համար թեմաներ չկան»,- ասել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել Ռուսաստանի՝ «Հարավային հոսքի» շուրջ բանակցությունների վերսկսման մասին: Լուրերը սկսել էին շրջանառվել «Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունների սառեցման ու ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին: