
ԱՄՆ-ում ոստիկանը 12-ամյա աղջկա է գնդակահարել

ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է 12-ամյա աղջկա: Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Գարիսբերգ արվարձանում, սկսվել է հետաքննություն:
Ոստիկան Կլարկ Սթիլին կրակել է դստեր հոր՝ Դոնալդ Մեյերի ուղղությամբ, երբ նա ոստիկանի վրա է ուղղել իր ինքնաձիգը: Սթիլին վիրավորել է տղամարդու ձեռքը, սակայն փամփուշտը դիպչել է նաև աղջկան, հայտնում է TASS-ը:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք մեղադրանք է ներկայացվելու ոստիկանին: Իրավապահը Մեյերի մոտ էր գնացել, որպեսզի դատարանի որոշմամբ պարտքի դիմաց տղամարդուց առգրավեր նրա գույքը: