Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առաջիկա օրերին կայանալիք խոշոր իրադարձություններին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջիկա օրերին Հայաստանում կայանալիք խոշոր  իրադարձությունների մասին։

Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հիշեցրել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստանում կլինեն մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ։

Նա նշել է, որ մայիսի 5-ին տեղի է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան, որի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը նաև կայցելեն Գյումրի, որտեղ ներկա կգտնվեն հայ և ֆրանսիացիա աստղերի մասնակցությամբ համերգին։

Փաշինյանն ընդգծել է, որ մայիսի 5-ին տեղի է ունենալու նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։

Կարդացեք նաև

Նա նշել է, որ Երևանում, այս իրադարձություններով պայմանավորված, երթևեկության սահմանափակումներ կլինեն, որոնք քաղաքացիներին կպատճառեն որոշակի անհարմարություններ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031