
Աֆղանստանում սպանվել է «Թալիբանի» ղեկավարներից մեկը

Ծայրահեղական «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներիայացուցիչ, մուլլա Բիսմիլլահը սպանվել է Աֆղանստանի արևմտյան Ֆարախ նահանգում, հայտնում են աֆղանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով տեղի իշխանությունների տվյալներին:
Թալիբների առաջնորդը սպանվել է բախումների ժամանակ այն բանից հետո, երբ զինյալները դարանակալել էին Աֆղանստանի անվտանգության ուժերի 5 ավտոշարասյուների ժանապարհին:
Հրաձգության ժամանակ, որը տևել էր գրեթե 1 ժամ, սպանվել է «Թալիբանի» ևս 10 զինյալ: Աֆղանստանի ոստիկանության աշխատակիցներից մեկը վիրավորվել է, ասվում է հաղորդագրության մեջ: