ՕՊԵԿ-ը հայտնել է արտակարգ գագաթաժողով հրավիրելու մասին
ՕՊԵԿ-ի նախագահ, Նիգերիայի նավթի նախարար Էմանուել Իբե Կաչիկվուն հայտարարել է, որ կապված նավթի գների անկման հետ՝ կազմակերպությունը դիտարկում է մարտի սկզբին արտակարգ գագաթաժողով հրավիրելու փաստը, հայտնում է BBC-ն:
Նրա խոսքով՝ արտահերթ հանդիպման անցկացման մասին խնդրել են ՕՊԵԿ-ի կազմի մեջ մտնող մի շարք երկրներ, սակայն թե ով է դարձել հանդիպման անցկացման նախաձեռնողը, Էմանուել Իբե Կաչիկվուն չի նշել:
Հանդիպման ընթացքում քննարկվելու է նավթի արտահանման վերաբերյալ ՕՊԵԿ-ի քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի սկզբին Վիեննայում գագաթաժողովի արդյունքներով որոշվեց նավթարդյունահանման ծավալները պահպանել ներկայիս մակարդակում, որը կազմակերպության պաշտոնական քվոտաները գերազանցում է մոտավորապես 2 մլն բարելով օրական: