Թուրքիայում ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով 3 ռուս է ձերբակալվել
Թուրքիայում 3 ռուս է ձերբակալվել ԴԱԻՇ-ին առնչություն ունենալու մեղադրանքով: Ռուսների ձերբակալության մասին լուրը RIA Novosti-ի հետ զրույցում հաստատել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսությունը:
Ինչպես հայտնում է թուրքական Dogan News գործակալությունը, հնարավոր է, որ ռուսներն առնչություն ունեն երեկ Ստամբուլի կենտրոնական հատվածում տեղի ունեցած պայթյունին, ինչի հետևանքով զոհվել են հիմնականում գերմանացի զբոսաշրջիկներ:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական իշխանությունների՝ հայտնի Կապույտ մզկիթի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հեղինակը սիրիացի մահապարտ-ահաբեկիչ է:
Գերմանիայի իշխանությունները հաստատել են իրենց 8 քաղաքացու մահը: Վիրավորվել է 15 մարդ, որոնցից շատերը նույնպես Գերմանիայի քաղաքացիներ են: Հաղորդվում է, որ զոհերից մեկը 1 պերուացի է: