«Ֆինանսական և պարտքային ճգնաժամի արդյունքում Եվրոպան պակաս գրավիչ է դարձել ռուսների համար»,- Die Welt-ում գրել է Էդուարդ Շտայները` անդրադառնալով այդ երևույթի պատճառահետևանքային կապերին:
Եթե դատախազությունը դրական որոշում կայացնի, Հայնց-Քրիստիան Շտրահեի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել:
Այս կապակցությամբ ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավական ակտերի շրջանականերում…»
ՍԴ-ի որոշման պահից սկսած Տրայան Բեսեսկուն իրավունք է ստացել վերադառնալու իր պարտականությունների կատարմանը
Առայժմ, ցավոք, հումանիտար օգնությունը հասնում է հիմնականում երկրից դուրս գտնվող սիրիացիներին, իսկ դեպի Սիրիա ուղղվող օգնության քանակը բավարար չէ
Ռազմական դաշինքներին չմասնակցելու սկզբունքի վրա 1961թ.-ին ստեղծված Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որի կազմում կան 120 երկրներ:
Հարձակման ժամանակ բարձրաստիճան զինվորականն ինքնաթիռում չի եղել և չի տուժել:
Շվեդիան ԱՄՆ կառավարությունից պետք է երաշխիքներ ստանա, որ նա որևէ պարագայում մահապատժի չի ենթարկվի
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սա հաստատել են նաեւ երկուշաբթի երեկոյան Հալեպից ինքնաթիռով Երեւան տեղափոխված սիրիահայերը: Իսկ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը այս կապակցությամբ մեկնաբանություններ չի տվել:
Լիբանանում սուննիների և ալևիների միջև բախումները հետևանք են հարևան Սիրիայում հակամարտության, որտեղ սուննի ահաբեկիչները հակամարտության մեջ են կառավարական զորքերի և ալևի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների հետ:
Հայտարարությունն Ահմադինեջադն արել էր մի քանի օր առաջ Թեհրանի համալսարանում ուսանողների առջև ելույթի ժամանակ և դրան հավելել է Իսրայելը մոտ ապագայում ոչնչացնելու խոստումը:
Reuters-ը նաև հիշեցնում է, որ Իրանից Հայաստան գազամուղ է կառուցվում, որի շինարարությունը պետք է ավարտվի 2014 թ-ին, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 1 մլրդ դոլար:
Եթե օրինագիծը հավանության արժանանա երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսի աջակիցների կողմից վերահսկվող Կոնգրեսում, ապա դա Արգենտինայի ընտրազանգվածը կընդլայնի 3 միլիոնով: Առաջարկված փոփոխություններն արդեն մեծ ոգևորությամբ են ընդունվել երկրում բնակվող ներգաղթյալների շրջանում:
Աղբյուրը հայտնել է, որ 57-ամյա Զենավին բուժման նպատակով գտնվում էր արտերկրում: «Նրա մոտ բարելավում էր նկատվում, սակայն հանկարծ ինչ-որ բան պատահեց, բժիշկները շատ արագ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց»,- ասել է աղբյուրը: Շրջանառվող լուրերի համաձայն` նա բուժման նպատակով գտնվում էր Բրյուսելում, սակայն իշխանությունները չեն հաստատել այդ տեղեկությունը:
Ամերիկայի նախագահը նախազգուշացրել է, որ նման քայլի դիմելու համար պատճառ կարող է դառնալ ոչ միայն քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառումը, այլև նմանատիպ զինատեսակների տեղափոխումը, որոնք կվկայեն դրանց կիրառման նախապատրաստման մասին:
Նախագահին ընտրելու են խորհրդարանի պատգամավորները: Իսկ օրենսդիր մարմինը երկրում մինչ օրս վերջնականապես ձևավորված չէ. հաղորդում է Reuters-ը:
Սաակաշվիլին անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս ռուս-վրացական պատերազմի չորրորդ տարեդարձի առիթով արած հայտարարությանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է արտգործնախարար Սերգեյ Մարտինովին ու գերատեսչության ղեկավար նշանակել Նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյին:
Թուրք նախարարի խոսքերով՝ իր երկիրը Սիրիայից 100 հազարից ավել փախստական չի կարող ընդունել: Ներկա դրությամբ Թուրքիայում փախստականների ճամբարներում գտնվում է 70 հազար մարդ:
«Այս ամենին ընդառաջ՝ պիտի փորձեն հայ-թուրքական սահմանը բացել: Հակառակ դեպքում լավ սցենար չի նախատեսվում Թուրքիայի համար: Թուրքիայի ներսում ավելի շատ կխոսեն Ցեղասպանության մասին, հայկական տեսակետն ավելի շատ կքննարկվի ամբողջ աշխարհում»:
Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 30 հազար զինվորական ԱՄՆ-ից և 56 հազար էլ՝ Հարավային Կորեայից: Զորավարժություններին մասնակցում են ևս 7 երկրի զինվորականներ, իսկ ԿԺԴՀ-ում այս ռազմական նախաձեռնությունը դատապարտող բողոքի ցույցեր են:
Ասանժը ելույթ է ունեցել Էկվադորի դեսպանատան պատշգամբից:
ՄԱԿ-ի առաջին դիտորդները սկսել են լքել Սիրիան այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն չերկարացրեց առաքելության մանդատի ժամկետը: Ըստ կազմակերպության մամլո խոսնակ Ջուլիեթ Տոմայի խոսքերի` ներկա դրությամբ Սիրիայում է գտնվում գրեթե 100 դիտորդ: Նախատեսվում է, որ նրանք բոլորը կլքեն Սիրիան առաիկա ժամերի ընթացքում:
Ռոմնին ասել է, թե ցանկանում է ԱՄՆ բանակը հասցնել նախկին նախագահ Ջորջ Բուշի իշխանության տարիներին եղած թվին: Ռոմնին եւ նրա կուսակիցները կարծում են, որ Իրաքում եւ Աֆղանստանում հակամարտության ակտիվ փուլի ավարտից հետո ամերիկյան զինված ուժերը անհիմն կերպով կրճատվել են, ինչը նվազեցրել է ԱՄՆ անվտանգության մակարդակը:
Ներկայում նման մեղադրանքներով ստուգումներ են անցկացվում ևս 5 խոշոր եվրոպական` ABN Amro, Barclays, Credit Suisse, Lloyds և ING բանկերում:
Սերգեյ Լավրովի փոխանցմամբ՝ ՌԴ-ն Իրանի միջուկային հարցի շուրջ Ստամբուլում և Մոսկվայում անցկացված բանակցությունները ձախողված չի համարում: «Նրանք, ովքեր խոսում են ձախողման մասին, ցանկանում են հիստերիկ հռետորություն պարտադրել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Նրան ազատ արձակելու կոչերով հանդես էին եկել ինչպես տեղի իրավապաշտպանները, այնպես էլ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
«Ռուսներն իմացել են, որ այդ նավերում միայն ջուր չէ: Եղել են նաև ծանր հրթիռակիրներ, Թուրքիայում ու Ռումինիայում օդային բազաները բերվել էին մարտական պատրաստվածության: Ամերիկացիներն այդ ժամանակ (2008թ.-ի ռուս-վրացական պատերազմի օրերին) շատ վճռական էին տրամադրված»,- խոստովանել է նախագահը:
Միևնույն ժամանակ Բլեյքը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուզբեկստանին, նույնիսկ Աֆղանստանից խաղաղարար ուժերի դուրսբերումից հետո: