
Թրամփի քույրը սպառնալիքներով նամակ է ստացել

Միլիարդատեր եւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկի՝ Դոնալդ Թրամփի քույրն սպառնալիքներով նամակ է ստացել, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Մերիեն Թրամփ Բերրին բնակվում է Ֆիլադելֆիայում, որտեղ դատավոր է աշխատում վերաքննիչ դատարանում:
Հետաքննությունների համերկրային բյուրոյի աշխատակիցները հայտնել են, որ իրենք նախազգուշացվել են պատահածի մասին եւ այս գործով սերտորեն համագործակցում են հատուկ ծառայությունների, ինչպես նաեւ մարշալների ծառայության հետ:
Անցյալ շաբաթ քաղաքական գործչի 32-ամյա որդի Էրիկ Թրամփը, որը բնակվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու շրջանի էլիտար բնակելի համալիրում, ստացել է կասկածելի նամակ՝ սպիտակ փոշիով: Շատ չանցած ոստիկանությունը հայտնել է, որ փոշու մեջ թունավոր նյութ չկա:
Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները, ինչպես նաեւ միլարդատերն ինքը, առայժմ չեն մեկնաբանել պատահածը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: