Բաժիններ՝

Թուրքիան Ստամբուլի պայթյունի պատասխանատվությունը դրել է ԴԱԻՇ-ի վրա

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ մահապարտը, որը իրեն պայթեցրել էր շաբաթ օրը Ստամբուլի կենտրոնում, եղել է ԴԱԻՇ-ի անդամ, հայտնում է BBC-ն:

Թուրք նախարարի խոսքով՝ մահապարտի անունը Մեհմեդ Օզթյուրք է:
Պայթյունի հետևանքով Ստամբուլում մահացել էր 4 մարդ, այդ թվում՝ երեք իսրայելցի, որոնք ունեցել են նաև ամերիկյան քաղաքացիություն և մեկ իրանցի: Վիրավորվել էր 36 մարդ, ներառյալ՝ Իսրայելի 11 քաղաքացի:

Իսրայելցիների աճյուններով դագաղները հայրենիք են տեղափոխվել երեկ: Իսրայելի կառավարությունը իր քաղաքացիներին նախազգուշացրել է զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից:

«Մենք պարզել ենք, որ Մեհմեդ Օզթյուրքը ծնվել է 1992թ. Գազինթիփում, նա ստոր հարձակում է գործել շաբաթ օրը Ստամբուլում»,- հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հաստատվել է նաև, որ նա եղել է ԴԱԻՇ-ի անդամ»,- ասել է Էֆկան Ալան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս