Բաժիններ՝

Օբաման Կուբայում է. պատմական այց, որը մինչև վերջերս անհնարին էր թվում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմական այցով ժամանել է Կուբա: Դա ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական այցն է Կուբա վերջին 88 տարում: Ամերիկացի վերջին նախագահը, ով այցելել է Կուբա, եղել է Քալվին Քուլիջը 1928 թվականին, հայտնում է BBC-ն:

Երկօրյա այցի ընթացքում Օբաման բանակցություններ կվարի Կուբայի ներկայիս ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ: Ոչ մի հանդիպում նրա ավագ եղբոր՝ Ֆիդել Կաստրոյի հետ, չի պլանավորվում:

Օբամայի ծրագրերի մեջ է մտնում Ազատության կղզում առևտրային հարցերի քննարկումն ու քաղաքական բարեփոխումների հարցերը:

Օբամայի՝ Կուբա ժամանելուց մի քանի ժամ առաջ Հավանայում ձերբակալվել է ակցիայի մի քանի տասնյակ մասնակից, որոնք ցանկանում էին ուշադրություն հրավիրել քաղբանտարկյալների խնդիրների վրա:

obama.jpg1

Բազմաթիվ լրագրողներ նշում են, որ Օբամայի այցը նշանավորում է շրջադարձ ամերիկա-կուբական հարաբերություններում: BBC-ի լրագրողը Հյուսիսային Ամերիկայում՝ Ջոն Սոփելը, գրում է, թե դժվար է գերագնահատել այդ ուղևորության նշանակությունը, քանի որ դեռ կես տարի առաջ անգամ գաղափարն այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահի ոտքը կարող է դիպչել Կուբայի հողին, միանգամայն անիրագործելի էր թվում: Սակայն այն պահին, երբ կիրակի օրը նախագահական Air Force One ինքնաթիռը վայրէջք կատարեց Հավանայում, սկսվեց երկու երկրների պատմության մեջ նոր փուլ:

obama.jpg2

Օբաման ու Կաստրոն իրար կողք կնստեն հանդիսավոր ընդունելության ժամանակ, համատեղ մամուլի ասուլիս կտան, քննարկեն երկու երկրների միջև առևտրի զարգացման հեռանկարները:

Սպիտակ տունը հասկացրել է, որ Օբաման մտադիր է հանդիպել Կուբայի այլախոհների հետ՝ անկախ այն բանից, թե ինչ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ Կուբայի իշխանությունները:

Սպասվում է, որ այդ հանդիպմանը ներկա կլինեն «Կանայք սպիտակներով» ակցիայի անդամները՝ քաղբանտարկյալների կանայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս