Ադբեջանի համար նավթի գինը մեծ նշանակություն ունի: Ներկայում նավթի գինը քառակի նվազել է, ինչը բացասաբար է ազդում նավթարդյունահանող երկրների վրա:
«ԻՊ-ը ոչնչացնում է մարդկանց, համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները և փորձում է իրեն վերագրել կրոններից մեկը` Իսլամը, այնինչ Իսլամի հետ որևէ առնչություն չունի: Այս հարցերն էին այսօր մեր ուշադրության կենտրոնում: Ստեղծվել է բավարար նորմատիվային բազա ՀԱՊԿ գործունեության համար՝ ընդդեմ ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքների, այսօր մենք մանրամասն տեղեկատվություն լսեցինք այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից՝ այն միջոցների մասին, որոնք կան ՀԱՊԿ տրամադրության տակ»,- ասաց Նարիշկինը:
Ճապոնիան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցային ցուցակը՝ կապված միջուկային փորձարկումների ու բալիստիկ հրթիռի գործարկման հետ՝ պայմանավորված ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից վերջերս ընդունված բանաձևով, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Սիրիան կարող է վերածվել դաշնային միության, որը կպահպանի երկրի տարածքային ամբողջականությունը՝ լայն ինքնավարություն տրամադրելով շրջանի իշխանություններին, գրում է Reuters-ը:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանվեն անգամ Մինսկի համաձայնությունների կատարման դեպքում: Կոլումբյան համալսարանին կից Գլոբալ Էներգետիկական քաղաքականության կենտրոնում կայացած խորհրդաժողովում այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պատժամիջոցների գծով համակարգող Դենիել Ֆրիդը:
RT հեռուստաալիքի նկարահանող խմբին հաջողվել է բացառիկ կադրեր ստանալ Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Ջիզրե քաղաքից, որը լրջորեն տուժել է թուրքական զինված ուժերի օպերացիայի հետևանքով:
Անկարան ու Վաշինգտոնը կքննարկեն սիրիական ճգնաժամի կարգավորման հարցեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ընթացքում, գրում է թուրքական Star թերթը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար Կասիմ Ռեզայիի գլխավորած պատվիրակությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող հերքել իր քաղաքականության ակնհայտ ձախողումը: Միջազգային հարթակում նա կորցրել է նրանց աջակցությունը, ում նախկինում Թուրքիան դաշնակիցներ էր համարում, իսկ երկրի ներսում Էրդողանի մեթողները դժգոհություն են հարուցում անգամ նրա սեփական կուսակցությունում, հայտնում է Time-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին կժամանի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին:
Ռուսաստանը շարունակում է հետևողականորեն աշխատանք կատարել Լեռնային Ղարաբաղի համակարտության լուծման նպատակով, սակայն վերջնական որոշում կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները:
«Ես կօգտվեմ նրանից, որ կոլեգիայի ղեկավարն այսօր նախկին վարչապես Տիգրան Սարգսյանն է, և մեզ կհաջողվի լուծել այս խնդիրը: Այսօր Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տրանզիտի հարցը կարծես սառչել է և նմանատիպ հարցեը համապատասխան կերպով կփորձենք լուծել»,- նշեց Վլադիմիր Սավչենկոն՝ հավելելով, որ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթգծի հետ կապված խնդիրներ չկան:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերը, հայտնում է Euronews-ը:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ավարտվել են զորավարժությունների շրջանակում իրականացված բալիստիկ հրթիռների թեսթային կրակոցները: Այս մասին հայտնում է իրանական Sepahnews գործակալությունը:
Իրան С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման առաջին խմբաքանակը կիրականացվի 2016թ. օգոստոսին կամ սեպտեմբերին: Այս մասին, ինչպես հայտնում է LifeNews-ը, հայտնել է «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
ԴԱԻՇ-ի զինյալներն Իրաքի հյուսիսում՝ Թազա գյուղի գնդակոծության ժամանակ, կիրառել են թունավոր նյութով արկեր ու հրթիռներ, հայտնում է Euronews-ը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Միացյալ Նահանգներում Հայաստանի բարեկամներին մարտի 14-ին զանգահարել կոնգրեսական իրենց ներկայացուցիչներին և հորդորել աջակցել հայամետ մի շարք բանաձևերի: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինեն, ելույթ ունենալով «Սուլթանների մայրերը, որոնք հետք են թողել մեր պատմության մեջ» համաժողովում, հայտարարել է, թե Օսմանյան կայսրության սուլթանների հարեմները եղել են «հիանալի դպրոց կանանց կյանքի համար»:
Ռուսաստանի Կասպյան նավատորմի շուրջ 30 ռազմանավեր, մոտորանավակներ ու նավեր են սկսել իրենց զորավարժությունները՝ իրականացնելու իրենց առջև դրված խնդիրները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում միմյանց են բախվել երկու ուղևորատար ավտոբուսներ, կա զոհ, հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Մենք հարաբերությունների զարգացման լավագույն փուլում ենք: Մեր երկու երկրների միջև հարաբերություններն այսպիսի բարձր մակարդակի երբևէ չեն եղել, ինչպես այսօր է: Քաղաքական տեսանկյունից նշեմ, որ այս տարի հունիսի սկզբին հերթական անգամ Հայաստան կգա մեր երկրի նախագահը: Մենք ՀՀ նախագահին ընդունել ենք 2014 թվականի հունվարին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի նախագահական պալատում ընդունել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան The Atlantic պարբերականի հետ զրույցում առաջարկել է ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիային «սառը խաղաղություն» վարել Իրանի հետ ու բացառել է Միացյալ Նահանգների հնարավոր աջակցությունը Էր-Ռիադին Թեհրանի հետ հակամարտության դեպքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հայկական բանակը իր նոր դոկտրինի համաձայն, պասիվ պաշտպանությունից անցավ ակտիվ մարտավարության, որի մասին հայտնեց նաև միջազգային հանրության»:
Ռուսաստանը ցանկություն է հայտնել Մոսկվայում փակել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գրասենյակը: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը, հայտնում է Reuters-ը:
Վրաստանի ու Ադրբեջանի միջև կան իդեալական հարաբերություններ, ինչը ևս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, երեկ Բաքվում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով Ադրբեջան է մեկնել Բաքվի գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով:
Անձրևները, որոնք ԱՄՆ Լուիզիանա նահանգում հարուցել են ջրհեղեղ, ստիպել են ավելի քան 1300 մարդու հեռանալ իրենց տներից, հայտնում է TASS-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք ինքը հիմար է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հանրապետական փրայմերիզների լիդեր, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն իր աջակցությունն է հայտնել Բեն Կարսոնը՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահական ընտրությունների հավակնորդներից մեկը, որը դուրս էր եկել ընտրապայքարից մեկ շաբաթ առաջ, հայտնում է BBC-ն:
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմի նկարահանումներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Գերմանիա՝ նկարահանումների գործընթացին ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հնարավոր միջամտության կասկածների պատճառով: Այդ մասին ասել է ֆիլմի ռեժիսոր Օլիվեր Սթոունը: