
Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Ստամբուլի կենտրոնում՝ Տաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցներից մեկում՝ Իստիկլալում, այսօր առավոտյան պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է AP-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ դեպքի վայր է ժամանել շտապօգնության մի քանի ավտոմեքենա:
CNN Turk-ը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 7-ն ստացել է վնասվածքներ:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, հայտնում է DW-ն:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Անկարայում պայթյունի հետևանքով սպանվել էր 37 մարդ, ավելի քան 120 մարդ ստացել էր վնասվածքներ: