Թուրքիայում (Կոնիա) շարունակվում են TURAZ Sahini-2016 համատեղ տակտիկական զորավարժությունները, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ռուսաստանը, չնայած հայտարարությանը, թե Սիրիայից դուրս է բերում իր Ռազմատիեզերական զորքերի հիմնական խմբաքանակը, շարունակում է ավելացնել իր ակտիվությունը Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում:
Էր-Ռամադի քաղաքի մոտ իրաքցի զինվորականները հայտարարել են ԴԱԻՇ-ի առաջնորդներից Ումար աշ-Շիշանիի (Թարխան Բատիրաշվիլի) մարմնի հայտնաբերման մասին, որին խմբավորման անդամներն անվանում էին «պաշտպանության նախարար»: Այս մասին հայտնել է Alsumaria հեռուստաալիքը:
Մախաչկալայում սպանվել է լեզգիական «Սադվալ» ազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը, հայտնում է TASS-ը:
Տեղեկությունների համաձայն՝ գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով ջրով են ծածկվել Բաքվի մի շարք փողոցներ:
Թուրքիայում Բելգիայի դեսպանը ԱԳՆ է կանչվել՝ կապված անցած շաբաթ Բրյուսելում ի պաշտպանություն «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) կազմակերպված ակցիայի հետ, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ ծովային հետևակների ստորաբաժանումը ուղևորվել է Իրաք, որպեսզի աջակցություն ցուցաբերի ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղող միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Զինված ուժերում աղբյուրին:
Տեսահսկման սարքերի տվյալները, որոնք ստացել է ոստիկանությունը Ստամբուլի ահաբեկչության վայրից, վկայում են, որ մահապարտ-ահաբեկիչը հարձակումը պլանավորել էր իսրայելցի զբոսաշրջիկների դեմ՝ հետևելով նրանց այն պահից ի վեր, երբ վերջիններս դուրս են եկել իրենց հյուրանոցից, հայտնում է Haberturk պորտալը:
ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ձգձգում է» Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերի արձագանքման ընդհանուր կանոնների ընդունումն ու նախազգուշացրել է, որ կարող է կիրառել այդ պայմանները միակողմակի կարգով, հայտնում է BBC-ն:
Թուրքական զբոսաշրջային բիզնեսը զգալի կորուստներ է կրում ահաբեկիչների ակտիվության ու Ռուսաստանի ռեակցիայի պատճառով, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական «Սու-24» ինքնաթիռի վրա հարձակումից հետո սահմանափակիչ միջոցառումներ է կիրառում Անկարայի դեմ, գրում է The Wall Street Journal-ը:
Դոնի Ռոստովի օդանավակայանի թռիչքուղին վերականգվել է ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Վերջին տարում ռուսները սկսել են ավելի քիչ վստահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հղում կատարելով «Լևադա կենտրոնի» ուսումնասիրությանը:
Դոնի Ռոստովի օդանավակայանն առաջին մարդատար չվերթերն է ուղարկել լույս մարտի 19-ի գիշերը FlyDubai ավիաընկերության Boeing-737-800 ինքնաթիռի կործանումից հետո: «Դոնավիա» ավիաընկերության երկու ինքնաթիռներ մեկնել են Սանկտ Պետերբուրգ եւ Երեւան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Իննա Չուռլյաեւան:
Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել Լուգանսկում ռուս լրագրողների սպանության մեջ, հայտնում է TASS-y:
«Նաասիգրամում երեք մարդ էր աշխատում դաշտում, երբ առավոտյան նրանց վրա են հարձակվել փղերը եւ սպանել, չորրորդ զոհն սպանվել է Մոնթեսվարում: Մի քանի մարդ վիրավորվել է կենդանիների հարձակումների ընթացքում»,- գործակալությանը հայտնել են տեղական իշխանությունները:
Մերիեն Թրամփ Բերրին բնակվում է Ֆիլադելֆիայում, որտեղ դատավոր է աշխատում վերաքննիչ դատարանում:
Բելգիայում կալանավորված Փարիզի ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը հայտարարել է, որ պլանավորում էր նոր ահաբեկչություններ իրականացնել Բրյուսելում, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Բեգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսին:
Հորդառատ անձրևը չի խանգարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի զբոսանքին հին Հավանայի փողոցներով՝ քաղաքի պատմական կենտրոնով, որը Կուբայի մայրաքաղաքի ամենագեղեցիկ մասերից մեկն է համարվում, հայտնում է slate.com-ը:
Նավթի գներն այսօր նվազում են դոլարի ամրապնդման, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող հորատման սարքերի թվի ավելացման ֆոնին: Վերլուծաբանների կարծիքով՝ սարքերի աճի ավելացումը կարող է նշան լինել, որ Ամերիկայում հում նավթի արդյունահանման ծավալների զգալի նվազում այդպես էլ կարող է տեղի չունենալ:
Ճշտված տվյալների համաձայն՝ 13 մարդ է զոհվել և 44-ը վիրավորվել են ավտովթարում, որը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիսարևելյան Ֆրեժինալս բնակավայրի АР-7 մայրուղում, հայտնում է BBC-ն: Զոհերը կանայք են:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ մահապարտը, որը իրեն պայթեցրել էր շաբաթ օրը Ստամբուլի կենտրոնում, եղել է ԴԱԻՇ-ի անդամ, հայտնում է BBC-ն:
Flydubai ավիաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում շաբաթ գիշեր կործանված «Բոինգ-737» ինքնաթիռն ուներ օդանավակայանում վայրէջքի փորձ, և որ եղանակային պայմաններն աղետի պահին եղել են նորմալ՝ վայրէջքի համար, հայտնում է BBC-ն:
Սիրիայի կառավարական բանակի եւ «Իսլամական պետության» միջեւ մարտերում հայ զինծառայող է զոհվել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմական այցով ժամանել է Կուբա: Դա ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական այցն է Կուբա վերջին 88 տարում: Ամերիկացի վերջին նախագահը, ով այցելել է Կուբա, եղել է Քալվին Քուլիջը 1928 թվականին, հայտնում է BBC-ն:
«Ես չէի ասի, թե Օբաման փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ես կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ որևէ մեկի հովանու ներքո պրոցեսը չի տեղավորվելու, այլ բան է, որ, երբ Պուտինը հիմք դրեց, այսպես ասած՝ ՌԴ նախագահի հովանու ներքո հանդիպումների ձևաչափին, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, առհասարակ՝ Արևմտյան աշխարհն առնվազն պարտադրված է սիմետրիան վերականգնել, որպեսզի տպավորություն չլինի, թե կա երկու բանակցային գիծ. մեկը՝ համանախագահների հովանու ներքո, մյուսը՝ ՌԴ նախագահի հովանու ներքո:
Այսօր կարելի է վստահությամբ պնդել, որ նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրապայքարն ընթանալու է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի և հանրապետական Դոնալդ Թրամփի միջև, քանի որ այս թեկնածուների դիրքերն այլևս դուրս են մրցակցությունից, և հետագա ներկուսակցական պայքարն արդեն միայն ընթացակարգի հարց է:
«Համանախագահները, մասնավորապես ԱՄՆ ջանքերը ցույց են տալիս, որ կա հակամարտությունը կարգավորելու ցանկություն, սակայն կարգավորման ճանապարհների ընկալումները բոլոր կողմերի և միջնորդների մոտ տարբեր են, ինչն էլ անհնար է դարձնում կարգավորումը»,- նկատեց Ռարը։
«Ինձ թվում է, որ ընկեր նախագահը և Պաշտպանության նախարարը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, կարող են այս հարցն ուղղել ՌԴ-ին։ Մենք ովքե՞ր ենք, մենք կարող ենք միայն խոսել, իսկ դա պետական կարևորության հարց է, իսկ պետության և զինված ուժերի համար պատասխանատու են այդ մարդիկ»։
Գործակալությունը նաև շեշտում է, որ Հայաստանի տնտեսական աճի համար հավելյալ ռիսկեր է ստեղծում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը` պայմանավորված, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 22-25-ը կայցելի Մոսկվա: Ինչպես նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում, Քերին հանդիպումներ կունենա ռուս պաշտոնատար անձանց հետ: