Բաժիններ՝

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից

Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից։

Ինչպես հայտնում է լրագրող Խորխե Պիկոնը, ֆրանսիացի ֆուտբոլիստի և «արքայական» ակումբի միջև խնդիրներն սկսվել են հենց այն ժամանակ, երբ իսպանացի մասնագետը պաշտոնանկ արվեց։

Աղբյուրի տեղեկություններով՝ ղեկավարության այս որոշումն ուղղակի ապշեցրել է հարձակվողին։ Մբապեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ լիովին վստահում էր Ալոնսոյի կատարած աշխատանքին։ Ավելին, ֆրանսիացին համոզված է եղել, որ մադրիդյան թիմի որոշ ֆուտբոլիստներ միտումնավոր արել են ամեն ինչ՝ իսպանացի մարզչի հեռացմանը հասնելու համար:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031