
Բացառիկ կադրեր` Դոնի Ռոստովի օդանավակայանից՝ ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո

Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 19-ին, տեղական ժամանակով ժամը 04.42-ին Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանի տարածքում Բոինգ 737-800 ինքնաթիռը № 981 չվերթն իրականացնելիս կործանվել է:
Ըստ նախնական տվյալների ինքնաթիռում գտնվել է 62 մարդ (55 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ): Վթարի հետևանքով ինքնաթիռի բոլոր անդամները զոհվել են:
Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթապահի օգնականի հետ, ով հայտնել է, որ զոհվածների թվում հայեր չկան: