Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Եվրոպային, որ քուրդ զինյալները կարող են այնտեղ հարձակումներ իրականացնել, հայտնում է Reuters-ը:
Ճշտվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման մանրամասները: Ապրիլին Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Մարտի 31-ին կայանալիք միջոցառմանը Մեգ Ռայանը հայ գրողի ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմի համար կարժանանա Sonoma Salute մրցանակին: Միջոցառումը կմեկնարկի «Իթաքա»-ի ցուցադրությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքները Չանաքքալեի միջոցառման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Ես տեղեկություն եմ ստացել սահմանի երկայնքով վերջին զարգացումների մասին ու լսել նրանց մտավախությունները: Երկու կողմերն էլ ընդգծել են շփման գծի երկայնքին գյուղերի մոտ գտնվելը և որ քաղաքացիական բնակչությունը տառապում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումներից:
Անկարայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, գրում է Cumhuriyet.com.tr-ն:
Ադրբեջանում արդյունաբերության ծավալը 2016թ. հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0,8%-ով ու կազմել 2,7 մլրդ մանաթ, ասվում է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել, գրում է թուրքական Sabah թերթը:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ոստիկանությունը վնասազերծել է տեղի ադմինիստրացիայի շենքի մոտ տեղադրված ռումբը, հայտնում է BBC-ն:
Եվրամիության ղեկավարները պայմանավորվել են համատեղ համաձայնեցված դիրքորոշում ունենալ միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում, որը ներկայացնելու են Թուրքիային, տեղեկացրել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը: Այս մասին հայտնում է BBC-ն:
ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը ողջունել է Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի առաջադրումը որպես «Ավրորա» մրցանակի հավակնորդ:
«Պարզ է, որ նա ուներ մերձավորարևելյան խաղացող դառնալու խնդիր, որը հետո կփորձեր փոխարկել Ուկրաինայում՝ իր հանդեպ գործողությունների հետ, դա էլ չհաջողվեց
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում ահաբեկչական սպառնալիքի մասին: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը:
ԴԱԻՇ-ի ծայրահեղականներն իրականացնում են քրիստոնյաների, եզդիների, շիա փոքրամասնությունների ցեղասպանություն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Բրիտանական The Economist ամսագիրը իր վեջին համարում հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին քննադատական հոդված:
Նա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից համաձայնությունը համեմատեց անցած դարի դեպքերի հետ
Եվրամիությունը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել:
Ըստ քաղաքագետի՝ այն, ինչ կատարվեց, կոչվում է ելքի ռազմավարություն
Նոտայի բովանդակությունը հանգում էր խնդրանքին, որ Ռուսաստանը, երբ մատակարարում է սպառազինություններ Հայաստանին, հաշվի առնի, որ այդ սպառազինությունները չպետք է հայտնվեն օկուպացված ադրբեջանական տարածքներում:
Ցանցահենները հրապարակել են տեսագրություն, որում հայտնել են նախագահական պաշտոնի հավակնորդի «իսկական» նպատակները՝ իրենց հայտարարությանը կցելով հղում Pastebin վեբ-հավելվածին, որտեղ նշված են ամերիկացի միլիարդատիրոջ հեռախոսահամարը եւ ապահովագրական վկայականի համարը, նշել է թերթը:
Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին մարտի 17-ին Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպման ընթացքում ինքը հորդորել է ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմին՝ կատարել Մինսկի համաձայնություններով նախատեսված փուլերը:
ԱՄՆ-ը չի ճանաչում քրդական ինքնավարությունը, որը երեկ հռչակվել է Սիրիայի հյուսիսում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է «Ռոսբալտը»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նախընտրական արշավում Ռուսաստանի թեման դարձել է գլխավոր քննարկվող հարցերից մեկը:
Միջուկային ահաբեկչությունը ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է, կարծում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմիլլերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պետքարտուղարության պաշտոնյան այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի սենատի լսումների ժամանակ: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում կանցկացվի միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովը:
Ռուսաստանը կրկին զարմացրեց: Այս անգամ ոչ միայն՝ մեզ, այլև` բոլորին: Պուտինը հրամայեց օդուժը դուրս բերել Սիրիայից: Համարյա մեկ օր արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները չէին մեկնաբանում այս անսպասելի որոշումը:
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Մահմուդ Էլդամատին հայտարարել է, որ ռադիոտեղորոշիչ սքանավորման օգնությամբ հաջողվել է պարզել, որ Թութանհամոնի դամբարանն ունի նվազագույնը երկու գաղտնի սենյակ, որտեղ գտնվում են մետաղական իրեր ու «օրգանական ծագման» առարկաներ:
«Միջնորդական ձևաչափի փոփոխման անհրաժեշտություն չկա։ Կա հակամարտության կարգավորման հարցում միջազգային միջնորդների մոտեցումների փոփոխման և լիարժեք, եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման, այսինքն` ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ ձևաչափի, անհրաժեշտություն»։
«Կարծում եմ, որ գազային բանակցությունները Հայաստանի համար դրական հետևանքներ կունենան, քանի որ գազի գինն էլ ավելի կնվազի Հայաստանի համար` պայմանավորված նավթի գներով: Իմ հաշվարկներով՝ այդ իջեցումը կկազմի մոտավորապես 15-20%, հաշվի առնելով նավթի գների անկումը»,- նշեց Սիմոնովը:
Ռուսաստանի նախագահի որոշումը` օդուժը աստիճանաբար հեռացնելու Սիրիայից, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս. բնականաբար միանշանակ չեն վերլուծումները. իրենց ձեւի մեջ իսկ հակոտնյա ընկալումներ կան որոշման նկատմամբ. որոշ կողմերի համար հանկարծակի, մյուսների համար ակնկալելի: