
Պանամայում Զիկա վիրուսի ախտանշաններով երեխա է լույս աշխարհ եկել

Պանամայում Զիկա հիվանդության ախտանշաններով ախտահարված երեխա է լույս աշխարհ եկել, հայտնել են պանամացի բժիշկները, տեղեկացնում է BBC-ն:
Երեխան ծնվել է գլխուղեղի ախտահարմամր:
Սա Զիկա վիրուսի ներկայիս համաճարակի առաջին նման դեպքն է, որը գրանցվել է Զիկայից առավել տուժած երկրում՝ Բրազիլիայում:
Երեխան ծնվել է նախօրեին անոմալ փոքրիկ գլխով, ինչը միկրոցեֆալիայի ախտանշաններից է: Երեխան մահացել է ծննդաբերությունից 4 ժամ անց:
Այնուհետ վիրուսը հայտնաբերվել է պորտալարում: Երեխայի մայրը մինչ ծննդաբերությունը չի ցուցաբերել Զիկա վիրուսով ախտահարման նշաններ:
Զիկա վիրուսը արագ տարածվել է Լատինական Ամերիկայի երկրներով:
ԱՀԿ-ն արգեն հայտարարել է, որ այն մոլորակի մասշտաբներով սպառնալիք է ներկայացնում: Ընդ որում՝ վիրուսը դեռ վատ է ուսումնասիրված ու բժիշկները նախկինի պես չգիտեն՝ ինչ հիվանդություններ այն կարող է հարուցել մարդկանց շրջանում:
Համարվում է, որ Զիկա վիրուսի հետ է կապված նորածինների մոտ միկրոցեֆալիան՝ գլխուղեղի փոքրացումը: Բրազիլիայում արդեն մի քանի հազար երեխա է ծնվել այդ ախտանիշներով: