Խոշոր ավտոբուսային վթար Իսպանիայում. կան բազմաթիվ զոհեր
Ճշտված տվյալների համաձայն՝ 13 մարդ է զոհվել և 44-ը վիրավորվել են ավտովթարում, որը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիսարևելյան Ֆրեժինալս բնակավայրի АР-7 մայրուղում, հայտնում է BBC-ն: Զոհերը կանայք են: Վթարը տեղի է ունեցել երեկ՝ Բարսելոնից 150 կմ դեպի հարավ՝ Կատալոնիան Վալենսիայի հետ միացնող մայրուղու վրա:
Ավտոբուսում գտնվել է 57 ուղևոր: 43 վիրավորից 30-ը տեղափոխվել են հոսպիտալ, մյուսներն ստացել են թեթև վնասվածքներ: Վարորդը ողջ է մնացել, նրան տեղափոխել են ոստիկանական տեղամաս՝ հարցաքննության նպատակով:
Ավտոբուսի ուղևորները եղել են ուսանողներ, որոնք վերադառնում էին Վալենսիայի հրավառության փառատոնից: Ավտոբուսը հարվածել է արգելապատնեշին, ապա կողաշրջվել է ու բախվել ավտոմեքենայի: Տուժել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները:
Ավտոբուսում եղել է 16 երկրների ուսանող, այդ թվում՝ Ուկրաինայից, Բրիտանիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից, Նոր Զելանդիայից: Զոհերի ու վիրավորների ազգությունը դեռ հայտնի չէ: