Միևնույն ժամանակ Բլեյքը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուզբեկստանին, նույնիսկ Աֆղանստանից խաղաղարար ուժերի դուրսբերումից հետո:
Այս շաբաթ ավելի վաղ հանձնախումբը նույնաբովանդակ կոչով դիմել էր նախագահ Բարաք Օբամային:
Միևնույն ժամանակ, Սիրիայի երկրորդ խոշոր քաղաք Հալեպում մարտերը կառավարական ուժերի և Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչների միջև շարունակվում են: Կառավարական զորքերը գրոհայիններին դուրս են մղում Սեյֆ էդ Դաուլա շրջանից: Դա վերջինն է այն երեք շրջաններից, որոնք գտնվում էին գրոհայինների տիրապետության տակ:
Ըստ գործակալության` Շարաան աջակցություն է հայտնել Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի նորանշանակ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն օգոստոսին համատեղ զորավարժություններ կանցկացնեն` մարտական պատրաստականությունը բարձրացնելու նպատակով:
Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ- Շարաան լքել է հայրենիքն ու փախել Հորդանան` անցնելով ընդդիմության կողմը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Այս լուրը պաշտոնական Դամասկոսը դեռ չի հաստատել:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն` ռումբի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է նաեւ համայնքի ներկայացուցիչ Մեսրոպ Չինչինյանը: Նա վիրահատության է ենթարկվել, վիճակը բարելավվում է:
Պան Գի Մունը հույս ունի, որ տարածաշրջանի բոլոր երկրները կօգտագործեն իրենց ձայնը, որպեսզի նվազեցնեն, այլ ոչ թե մեծացնեն լարվածությունը:
Այդ երկրի ԱԳՆ-ն լուրջ անհանգստություն է հայտնել Լիբանանում օտարերկրացիների, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիների` օգոստոսի 15-ին և 16-ին առևանգումների հետ կապված:
65 ամյա Մատրոնեն գլխավորում է իր ազգանունը կրող մաֆիոզ կլանը, որն ընգրկված է նեապոլիտանական «Կամորա» խմբավորման մեջ:
Ըստ ամենայնի, նա նույնիսկ հավատում է, որ մոսկովյան բողոքի ակցիաներն իսկապես վճարված են, իսկ Ուրալի աշխատավորներն անկեղծորեն սատարում են իրեն:
Արտահայտման ազատությունը, իր ավանդական ու ժամանակակից ձևերով ձևաչափերով անդառնալիորեն կարող է վնասվել, եթե ներկա փորձն ու հիմնարար օրենքները չփոխվեն:
Մոսվկայի Խամովնիչեսկի դատարանը հրապարակել է «Pussy Riot» խմբի անդամներ Մարիա Ալյոխինայի, Նադեժդա Տոլոկոննիկովայի և Եկատերինա Սամուցևիչի դատավճիտը. նրանք դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, որը կանցկացնեն ընհանուր ռեժիմի բանտում:
Նախկին նախագահի եղբայրը՝ Ալմուրադ Ալիևը, հայտարարել է, որ հավատում է թունավորման տարբերակին:
Ցուցարարները Ռուսաստանից պահանջում են դադարեցնել Ասադի ռեժիմի աջակցությունը:
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Միաժամանակ, երկու ուժերի հակամարտության ամենաթեժ օջախը շարունակում է մնալ Սեյֆ Ալ-Դաուլա թաղամասը, որտեղ մարտերը շարունակվում են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական զորքերն ազատագրել են Սալահադդին թաղամասը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ուներ:
Առողջական վիճակի բավարար չլինելու պատճառով Տիմոշենկոն չի կարող ներկա լինել դատին: Այդ պատճառով դատն արդեն մի քանի անգամ հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ոստիկանը համախոհ չի ունեցել:
Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի մոտ ոստիկանությունն այսօր ձերբակալել է «Ռուսաստանի Միացյալ քաղաքացիական ֆրոնտի» նախագահ Գարրի Կասպարովին:
Գուդկովի կարծիքով, օրեցօր ավելանում է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր համակրում են Պուտինի ռեժիմի դեմ պայքարի դուրս եկած ակտիվիստներին, պարզապես շատերը դեռ վախենում են միանալ նրանց:
Ծեծկռտուքի մյուս մասնակիցները թաքնվել են դեպքի վայրից: Ոստիկանությունը փնտրում է նրանց: Բախման պատճառը դեռ հայտնի չէ:
Պանետան նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի կարող է ոչ թռիչքային գոտի ապահովել Սիրիայի տարածքի վրա, բայց ընդգծել է, որ դա առայժմ առաջնահերթ խնդիր չէ:
2002թ-ին պյմանագրով վարձակալության է հանձնվել Ռուսաստանին՝ 7 միլիոն դոլար վճարով Ադրբեջանը կրկնապատկեց իր պահանջը և Ռուսաստանից արդեն 15 միլիոն դոլար պահանջեց, հետո այն հասցրեց 150 միլիոնի, իսկ հիմաէլ 300 միլիոն է ուզում:Վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, իսկ համաձայնությունը պետք է կայացվի առավելագույնը պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ:
աշինգտոնում կայացած Ադրբեջանա-ամերիկյան առեւտրային պալատի հանդիպման ընթացքում (USACC) Մորնինգսթարը խոսել է Կասպյան տարածաշրջանի էներգահամագործակցության եւ էներգաանվտանգության ոլորտների մասին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն է վարում «Այսօր տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած էներգետիկ քաղաքականությունը առավել դժվար եւ բազմավեկտոր է», -ասել է նա:
Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ չնայած դեռ չլուծված որոշ խնդիրների, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում կան դրական նոր բազմաթիվ իրողություններ, որոնց մեջ ընգծել են նաեւ Տիգրան Սարգսյանի անձնական դերակատարությունը:
Չիլիի ոստիկանությունը ձերբակալել է ուսանողական բողոքի ակցիայի 139 մասնակիցների: Ինչպես հաղորդում է BBC-ն, ձերբակալվածների մեծ մասը դեռահասներ են:
Այն դեպքում, երբ «Վրացական երազանքը» հաղթի ընտրություններում, թե հայցվորը, թե պատասխանողը կդառնա Իվանիշվիլին: Եվ եթե հայցը բավարարվի, ապա վարչապետ Իվանիշվիլին կփոխհատուցի բիզնեսմեն Իվանիշվիլիին, գրում է լրատվամիջոցը:
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել նաև փոխքաղաքապետի պաշտոն:
Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ ակտիվ քաղաքականություն, նախկին վարչապետ Զեմանը նշել է, որ ցանկանում է փոխել իրավիճակը երկրի քաղաքական դաշտում, որտեղ «քաղաքական գործիչներին աջ ու ձախ անվանում են գողեր կամ հիմարներ, իսկ որոշ դեպքերում՝ գողեր և հիմարներ միաժամանակ»: