Բաժիններ՝

Ջոն Քերին մարտի 22-25-ը կայցելի Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 22-25-ը կայցելի Մոսկվա: Ինչպես նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում, Քերին հանդիպումներ կունենա ռուս պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու են Սիրիայում խաղաղության ապահովման աջակցությանն ուղղված միջազգային խմբի ջանքերը:

Բացի այդ՝ բանակցությունների ժամանակ բարձրացվելու են հարցեր՝ կապված Սիրայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու հետ: Քննարկվելու են նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ու Սիրիայում իշխանության հնարավոր անցման հարցերը:

Քերին կայանալիք այցի շրջանակում պլանավորում է նաև քննարկել Ուկրաինայում ստեղծված վիճակն ու Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքը: Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, թե Ջոն Քերիի կայանալիք այցի հիմնական նպատակն է լինելու Սիրիան:

Bloomberg-ն ու AP-ն գրել էին, թե ամերիկացի պետքարտուղարը գնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ՝ խոսելու Սիրիայի ու ռուսական զորքերի դուրսբերման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս