Էմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց. նա տեսանյութ է հրապարակել, որտեղ շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց։ Նրան Գյումրիից մինչև օդանավակայան ճանապարհեց  Նիկոլ Փաշինյանը։

Ֆրանսիայի նախագահը Հայաստան էր ժամանել մայիսի 3-ին։ Մակրոնին դիմավորել էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Մակրոնը մասնակցել է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաշինյանն ու Մակրոնը ստորագրել են ՀՀ Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հռչակագիրը։

Եվ վերջում՝ այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգը, որին մասնակցել են Մակրոնը, Փաշինյանը, Խաչատուրյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ շնորհակալություն է հայտնել Հայաստանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031