Եվրոպան շրջվում է դեպի Թուրքիա. հունական մամուլ

Հունաստանում գործող «Europost» հրատարակությունը եվրոպական երկրների և Անկարայի միջև անվտանգության և պաշտպանության հարցերում խորացող համագործակցությունը որակել է որպես «նոր և դաժան իրականություն» Հունաստանի համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվել է, որ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ի՝ Եվրոպայից աստիճանաբար հեռանալու հետևանքով ստեղծված դատարկությունը լցվում է Թուրքիայի կողմից:

Այս իրավիճակը եվրոպական երկրներին դրդել է ավելի սերտորեն համագործակցել Անկարայի հետ՝ ամրապնդելով Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը ավելի, քան երբևէ: Մեջբերվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի խոսքերը, ըստ որի՝ Թուրքիան այլևս միայն տարածաշրջանային դաշնակից չէ, այլ նաև ճանաչվում է որպես եվրոպական անվտանգության հիմնական դերակատար: Նշվել է նաև, որ Անկարայի ռազմական ուժը և դիվանագիտական ​​​​մանևրների կարողությունները փոխել են հավասարակշռությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում:

Հունական մամուլը գրում է, որ էրդողանական Թուրքիան ամրապնդել է իր դերը որպես միջնորդ միջազգային ճգնաժամերում՝ հանդես գալով որպես միակ «կամրջող երկիր», որը կարող է երկխոսություն սկսել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի նման երկրների հետ։ Իսկ Աթենքի համար սկսվել է մարտահրավերներով լի ժամանակաշրջան. նշվում է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նման երկրների և Անկարայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը Եվրոպայի պաշտպանական ինքնավարության ձգտման մեջ կարող է թուլացնել Աթենքի բանակցային ուժը։

«Տարածաշրջանային հավասարակշռությունների արագ փոփոխությունը Թուրքիայի օգտին Հունաստանի համար անհրաժեշտություն է դարձրել լինել ավելի զգույշ և որդեգրել ռազմավարական մոտեցում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031